Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Ինչպես կանգնեցնել մազաթափությունը. tert.am

Ինչպես կանգնեցնել մազաթափությունը. tert.am

Գոյություն ունեն մազերի արմատներն ամրացող մի քանի միջոցներ: Սխալ սնվելու հետևանքով օրգանիզմում տեղի են ունենում խախտումներ: Մազարմատի հիմքը կազմված է կերատինային սպիտակուցներից, և, եթե խանգարվում է ամինաթթունների՝ ցիստեինի և մետիոնինի, բավարար հոսքը դեպի արմատներ, ապա տեղի է ունենում «փորձանք»:

Այս դեպքում արդեն հարկավոր է վերանայել սննդակարգը և հրաժարվել խիստ սննդակարգերից: Մազերի համար անհրաժեշտ ամինաթթուներ առկա են շոգեխաշած մսի, հավի, ձողաձկան լյարդի, ձվի, պանրի, բրնձի, կորեկի, վարսակի փաթիլների և ոլոռի մեջ: Մազային ծածկույթին  հարկավոր է նաև Արգինին-Լ, որը բարձրացնում է արյան  միկրոշրջանառությունը:

Այն բավականին մեծ քանակությամբ առկա է ընկույզի, ձկան և սոյայի մեջ: Մազաթափության դեմ պայքարող ամենահասարակ բաղադրատոմսերից մեկը, դա օրգանիզմում բավարար քանակությամբ  սելենի ապահովումն է:

Այս միկրոտարրն առկա է նաև ցորենի ծիլերի, գարեջրի խմորիչի, շամպինյոնի, սխտորի, սև հացի, ծովի աղի, կենդանիների  երիկամների, սրտի և լյարդի մեջ:

Սակայն առանց պղնձի (որը կարելի է ստանալ հում ձվի դեղնուց, ծովամթերքներ և կարտոֆիլ օգտագործելով) և ցինկի (որը առկա է կարմիր մսի, ցորենի ծիլերի և թեփի մեջ ) հնարավոր չի լինի կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը: Սննդակարգը կարգավորելուց հետո կարող եք զուգահեռ օգտվել նաև մազաթափության դեմ կիրառվող որևէ հասարկ բաղադրատոմսից:

Օրինակ, վերցրեք 0.5 լիտր 3%-անոց քացախ և 3 ճաշի գդալ կտրտած խնկեղեգի կոճղարմատ: Եփեք այն 15 րոպե դանդաղ կրակի վրա: Մազերը լվանալուց հետո  օգտագործեք որպես ողողիչ:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. studiya69.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ